Տիգրան Համասյանը բանակում չի ծառայի, բայց հայրենիքին ծառայելու ավելի լավ տարբերակ է գտել
Ջազմեն Տիգրան Համասյանը վաղը կայանալիք համերգի ժամանակ նաև երգելու է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ինքը՝ Տիգրան Համասյանը: Համերգը, որը կկայանա Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, կլինի «Ստվերների թատրոն» ալբոմի շնորհանդեսը:
Երաժիշտը տեղեկացրեց, որ նոր ալբոմում շատ են իմպրովիզները, այն շատ ջազային չէ: Երաժիշտն ասաց, որ իմպրովիզների շնորհիվ օրինակ 5 րոպեանոց ստեղծագործությունը կարող է դառնալ 15 րոպեանոց:
Տիգրան Համասյանի խոսքով՝ այս ձայնասկավառակը ձայնագրվել է դեռևս 2012 թվականին: Այս ալբոմի համար, երաժիշտը մեծ աշխատանքներ է տարել: «Ստեղծագործություններ կային կուտակված, որոնք նվագել ու ձայանգրել էի ուզում:
Տիգրան Համասյանը խոսեց նաև իրեն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշման վերաբերյալ: Երաժժիշտն ասաց, որ այդ խնդրանքով ինքն էր դմել կառավարությանը քանի որ կարծում է, որ չի կարծում, թե բանակում հայրենիքին ավելի լավ կծառայեր: Երաժիշտը հայրենիքին ծառայելու ավելի լավ է տարբերակ է գտել. Հայկական երաժշտությունն աշխարհում տարածելով, ավելի լավ ծառայություն կարող է մատուցել Հայաստանին:
Երաժիշտի խոսքով՝ ինքը լսում է առավելապես հայկական հոգևոր երաժշտություն՝ Եկմալյան, Կոմիտաս, Մաշտոց: Համասյանն ասաց, որ Հայաստանում է գտնվում ընդամենը երկու-երեք օրով: