ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող վոլեյբոլի առաջնությանը ներկա են եղել Սուրեն Պապիկյանը եւ էդուարդ Ասրյանը
ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում հունվարի 29-ից փետրվարի 9-ը անցկացվում է վոլեյբոլի առաջնություն`
ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։
Փետրվարի 2-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով մարզադահլիճ է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հաջորդ շաբաթ կամփոփվեն առաջնության արդյունքները և մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով: