«Փաշինյանին սիրում եք այնքան, որքան Աշոտյանն է սիրում» հայտարարությունը վրիպա՞կ էր. Հարց դատավորին
«Մեր պատասխանները արտացոլվում են դատական ակտերում», - ի պատասխան լրագրողների հարցին, թե նախկին պաշտոնյաներին նա է դատում և այդ կապակցությամբ տարբեր գնահատական,եր են հնչում իր հասցեին, ասաց դատավոր Վահե Դոլմազյանը։
Նա հիշեցրեց, որ իրենք քաղաքական հայտարարություններ չեն անում։
Հարցին, թե նրա հայտարարությունը, թե «Փաշինյանին սիրում եք այնքան, որքան Աշոտյանն է սիրում», վրիպա՞կ էր, դատավորը պատասխանեց. «Ձեր ընկալումներն են, դուք եք որոշում»։