ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 39 տոկոսով. Փաշինյան
2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։ Այս մասին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ արտահանումն աճել է 40,8 տոկոսով, ներմուծումը` 37,5 տոկոսով։