ԵԱՏՄ-ում բացակայում է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման և զարգացման միասնական մոտեցումը. Փաշինյան
Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այսօր ակնհայտ է անդամ պետությունների հստակ միասնական մոտեցման բացակայությունը էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման և զարգացման հեռանկարների տեսանկյունից, Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վստահ եմ, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, առանց բացառության, էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը կապահովի մի շարք հիմնական առավելություններ՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների միջև երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը։