Գլխավոր քարտուղարին գաղտնալսե՞լ են. ինչու՞ է վարչապետն աշխատանքից ազատել Կարեն Սարգսյանին
Էկոնոմիկայի նախարարությունում տարին սկսել է սկանդալային պաշտոնանկություններով: Էկոնոմիկայի երիտասարդ փոխնախարար Անի Իսպիրյանի պաշտոնանկությունից առաջ նախարարությունում մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր պաշտոնյա է ազատվել աշխատանքից:
Խոսքը Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար, ԳԱԱ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանի մասին է, ում պաշտոնանկության պատճառների մասին NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես նախարարության կայքի աղբյուրները հայտնում են, որ տևական ժամանակ ԱԱԾ-ն գաղտնալսումներ է իրականացրել էկոնոմիկայի նախարարությունում և ստացված տվյալները փոխանցել վարչապետին: ԱԱԾ-ի գաղտնի օպերացիայի «զոհ» է դարձել նաև Սարգսյանը, ում հորդորել են ավելորդ աղմուկից խուսափելու համար աշխատանքից ազատման դիմում գրել, իսկ 2024 թվականի հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Սարգսյանին էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Ներկայումս նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Ժաննա Զաքարյանը:
Կարեն Սարգսյանը NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ աշխատանքից դուրս է եկել իր ցանկությամբ՝ սեփական դիմումի համաձայն։ Նա հրաժարվեց մեկնաբանել ազատման պատճառը՝ միաժամանակ հերքելով իրեն գաղտնալսելու, իր անվան հետ կապված «այլ» խոսակցությունները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։