Տո բոլոր նախկինները թող աշխարհի ամենավատ մարդիկ լինեն, բայց դուք սրա՞ համար էիք դուրս եկել փողոց. Ռուբեն Մխիթարյան
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայոց պատմություն vs «Հայաստանի պատմություն»
Հայոց բանակ vs «Հայաստանի բանակ»
Հայոց լեզու vs «Հայաստանի լեզու»
2018-ին փողոց դուրս եկած հարգելի՛ ընկերներ: Տո բոլոր նախկինները թող աշխարհի ամենավատ մարդիկ լինեն, բայց դուք սրա՞ համար էիք դուրս եկել փողոց: Եթե էսօր իրիկուն մի քիչ ժամանակ կունենաք, մտեք խոհանոց, մի շիշ օղի դրեք դիմացներդ, գոնե կեսը խմեք ու սկսեք ինքներդ ձեր հետ խոսել: Գոնե դուք ձեր մեջ բացատրեք ձեզ, թե ինչի հասաք ու առավոտ էլի անհաղորդ դեմքով, քաղաքականությամբ չզբաղվողի դիմակով գնացեք գործի: Չէ՞ որ «կարևորը ամեն մեկդ ձեր տեղում ձեր գործը լավ անեք»»։