Հատուկ վերելակներ՝ Երևանի հետիոտնային ստորգետնյա անցումներում
Երևանի քաղաքապետարանը գետնանցումները հարմարեցնում է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս տարի հասցեների թիվը կհասնի 10-ի:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Կոմիտասի պողոտայի շուկայի դիմացի գետնանցումում այս պահին վերելակի տեղադրման աշխատանքներ են: Բաղրամյան պողոտայի անցումում վերալակն արդեն տեղադրված է, այժմ փորձարկման փուլում է:
Հարթակը հաշվարկված է մինչև 200 կգ-ի տեղափոխման համար:
Ինչպե˚ս ճիշտ օգտվել վերելակից. մանրամասն ուղեցույցը փակցված է հենց հարթակի վրա: Կարևորը՝ պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
Առաջիկայում արդեն վերելակը կհանձնվի շահագործման: Սակայն, մինչ այդ, այստեղ նաև հարմարավետ մոտեցման համար որոշակի փոփոխություններ կարվեն:
Գետնանցումների հարմարեցմանը զուգահեռ 2024-ին քաղաքային իշխանությունը մի քանի այլ ծրագրեր է նախատեսում: Երևանում կկառուցվեն նաև նոր թեքահարթակներ:
Հենաշարժողական, տեսողական ու լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար մայրաքաղաքը պետք է հավասարապես լինի հարմար ու հասանելի:
Մանրամասները՝ տեսանյութում: