Հակոբ Արշակյանի կոչով դահլիճը ծափահարեց կոռուպցիոն չարաշահումների գործով կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին
«Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ամբիոնից իր անուղղակի աջակցությունը հայտնեց կոռուպցիոն չարաշահումների աղմկահարույց գործով 2 ամսով կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին։
«Ուզում եմ մի մարդու մասին ձեզ հետ կիսվել, ով վերջերս գիրք է հրատարակել, որը կոչվում է «Վերելք», խոսքը «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասին է։ Իր գրքում խոսում է ՀՀ-ի՝ դեռ Սովետական Միությունից թվայնացման մասին։ Մենք ունեցել ենք առողջապահության առաջին թվայնացված համակարգը՝ Սովետական Միությունում և ոչ միայն։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել և այդ բոլոր ձեռքբերումների հեղինակն Աշոտ Հովհանիսյանն է, ով իր կյանքի բազմաթիվ վերելքներով ու մարտահրավերների հաղթահարումներով այսօր արդեն Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում ներգրավված հարյուրավոր աշխատակցիներ ունեցող ընկերության հիմանդիրն է և տնօրենը»,-ամբիոնից հայտարարեց Արշակյանը։
Նա խնդրեց ներկաներին ծափահարություններով ողջունել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին։ «Ես կուզենամ, որ ծափահարություններով ողջունեք Աշոտ Հովհաննիսյանին, մանավամդ բզինեսի ներկայացուցիչներին ու երիտասարդներին կոչ անել անպայման ձեռք բերել և կարդալ գիրքը, որը ինձ ոգևորել է և շատ գաղափարներ է տվել»,-ասաց նա։