Նայրոբիում հրդեհի հետևանքով տուժել է 300 մարդ
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գազալցման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը մոտենում է 300-ի։ Այս մասին հայտնում է ազգային Կարմիր Խաչը X սոցիալական ցանցում։
Քենիայի մայրաքաղաքի Էմբակասի շրջանում հրդեհը սկսվել է կեսգիշերից քիչ առաջ։ Հրդեհին նախորդել են մի քանի պայթյուն։ Ավելի վաղ հաղորդվել էր երկու մահվան և 167 հոսպիտալացման մասին։
«Տարբեր ստորաբաժանումների համակարգված ջանքերի շնորհիվ 271 մարդ հաջողությամբ տարհանվել է Նայրոբիի տարբեր բժշկական հաստատություններ», - հայտնել են Կարմիր Խաչից:
Ինչպես նշվում է, ևս 27 տուժածի տեղում ցուցաբերվել է օպերատիվ օգնություն։