Գիտնականները նշել են տրամադրությունը բարելավող միրգ
Ամեն օր կիվի ուտելը կարող է չորս օրվա ընթացքում բարելավել վիտամին C-ի ցածր մակարդակ ունեցող մարդկանց տրամադրությունը: Այս եզրակացության են եկել Օտագոյի համալսարանի գիտնականները, գրում է British Journal of Nutrition (BJN) պարբերականը։
Հետազոտությանը, որը տևել է ութ շաբաթ, մասնակցել է 155 չափահաս հիվանդ՝ վիտամին C-ի ցածր մակարդակով: Նրանք ընդունել են վիտամինային հավելումներ, պլացեբո կամ ամեն օր երկու կիվի:
Այս միրգը բարելավել է մարդկանց տրամադրությունն ու կենսուրախությունը ընդամենը չորս օրում։ Առավելագույն ազդեցությունը նկատվել է 14-ից 16-րդ օրերին: Վիտամին C-ն բարելավել է տրամադրությունը, բայց ավելի քիչ:
Փորձագետներն ասում են, որ հետազոտության արդյունքները ցույց են տվել մարդկանց համար իրենց մտավոր բարեկեցությանը աջակցելու արդյունավետ և մատչելի միջոց: