Երկու մարդ է զոհվել Նայրոբիի բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գազի լիցքավորման գործարանում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է երկու մարդ, հայտնում է տեղական Standard թերթը՝ հղում անելով իշխանություններին։ Երկու մարդու մահվան մասին հայտնել է Էմբակասիի դատախազ Ուեսլի Կիմետոն։
Հրդեհի հետևանքով տուժածների թիվը մոտենում է 300-ի, հայտնում է Կարմիր խաչի ազգային ծառայությունը սոցիալական ցանցերում։
Քենիայի մայրաքաղաքի Էմբակասի շրջանում հրդեհը սկսվել է կեսգիշերից քիչ առաջ։ Հրդեհին նախորդել են մի քանի պայթյուն։
«Տարբեր ստորաբաժանումների համակարգված ջանքերի շնորհիվ 271 մարդ հաջողությամբ տարհանվել է Նայրոբիի տարբեր բժշկական հաստատություններ», – հայտնել են Կարմիր Խաչից:
Ինչպես նշվում է, ևս 27 տուժածի տեղում ցուցաբերվել է օպերատիվ օգնություն, փոխանցում է shantnews.am-ը։