Լուկա Մոդրիչը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ
Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է El Larguero-ն։ 2012 թվականից «Ռեալում» հանդես եկող Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ավելի վաղ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ Մոդրիչը «Ռեալի» եւ ֆուտբոլի լեգենդ է, և ինքն էլ կորոշի իր ապագան։
Transfermarkt-ը Մոդրիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքրված են սաուդյան ակումբները։