Յուրգեն Կլոպը 200-րդ հաղթանակն է տարել Պրեմիեր լիգայում
«Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ 200-րդ հաղթանակը տարավ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Կլոպն այդ ցուցանիշին հասավ 318 խաղում։ Նրանից արագ Պրեմիեր լիգայում 200 հաղթանակի ցուցանիշին հասել էր միայն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան՝ 269 խաղում։
Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում «Լիվերպուլը» 4:1 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Չելսիին»։
«Լիվերպուլը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, փոխանցում է shantnews.am-ը։