Իրանի առաջնորդը հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտությունից
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո հարաբերությունների վատթարացման ֆոնին, գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։
Կիրակի օրը անօդաչու թռչող սարքը հարձակվել է Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի վրա։ Պաշտոնապես երեք ամերիկացի զինվորական է զոհվել, ավելի քան 40 զինվոր վիրավորվել։ Ամերիկացիները տարածաշրջանում Իրանի հետ կապված խմբավորումներին մեղադրել են ռազմական օբյեկտի վրա հարձակման համար: Սպիտակ տունը խոստացել է պատասխանել Մերձավոր Արևելքում իր զինվորականների դեմ հարձակմանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին նշել է, որ պատասխանը կարող է լինել «բազմաստիճան, տեղի ունենալ փուլերով և պահպանվել ժամանակի ընթացքում»։
Ըստ հրապարակման՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս շաբաթ արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու իրավիճակը։ Աղբյուրների համաձայն, այաթոլլահ Խամենեին հանդիպման մասնակիցների ծրագրերը լսելուց հետո պատասխանել է հստակ հրահանգներով՝ խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ պատերազմից և հեռացնել Իրանին ամերիկացիներին սպանած խմբավորումների գործողություններից։