Պարեկները ու Երևան քաղաքի վարչության ծառայողները գիշերային ուժեղացված ծառայություն են իրականացրել
Ամփոփվել են պարեկների ու Երևան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքերը:
Հունվարի 30-ի գիշերը պարեկները ստուգել են 209 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Կազմվել է վարչական իրավախախտման մասին 86 արձանագրություն, որոնցից 12-ը եղել են տրանսպորտը թաղանթապատված դիմապակով վարելու դեպք: