Եթե նույնիսկ սահմանադրական փոփոխությունների պահանջը չէր արվել Ադրբեջանի կողմից, ապա հիմա Բաքուն մտավ խաղի մեջ՝ օգտվելով ՀՀ իշխանության «պասից»․ Աբրահամյան
Եթե նույնիսկ սահմանադրական փոփոխությունների պահանջը չէր արվել Ադրբեջանի կողմից, ապա հիմա Բաքուն մտավ խաղի մեջ՝ օգտվելով ՀՀ իշխանության «պասից»։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Ալիևն այսօր, ըստ էության, հաստատել է վերջին շրջանում լայն քննարկումների առարկա դարձած ՀՀ սահմանադրական փոփոխություններում իրենց մեծ հետաքրքրությունը:
Եթե նույնիսկ սա չէր արվել Ադրբեջանի պահանջով, ապա Բաքուն մտավ խաղի մեջ և օգտվելով ՀՀ իշխանության «պասից»` մինչև վերջ կսեղմի:
Եթե սա, այնուամենայնիվ, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կուլիսային փոխըմբռման հետևանք է` կրկին վատ է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանին, իսկ Հայաստանը շարունակում է ծնկի գալ ու զիջել. ի դեպ, այս հերթական ստորացումը Ադրբեջանին չի կանգնեցնելու` պահանջներն աճելու են»,- գրել է նա: