Քաղաքապետարանում կքննարկեն Հայկ Մարությանին և ավագանու այլ անդամներին մանդատից զրկելու հարցը
Երևանի ավագանու նիստում կքննարկվի Հայկ Մարությանի և ավագանու այլ անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու որոշումը։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 360-Ա որոշմամբ.
2024 թվականի փետրվարի 5-ին` ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով.
1. Նարինե Հայրապետյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
2. Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
3. Սոննա Աղեկյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
4. Գևորգ Ստեփանյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
5. Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
6. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: