Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվում էր Ֆրանսիայի իրավապահների կողմից
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հունվարի 31-ին Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա Ժիրայր Ա.-ին: Նա հունվարի 15-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ:
Խափանման միջոցը՝ կալանք: