Lamborghini-ն աշխարհում վաճառքի ռեկորդ է սահմանել
Լյուքս դասի ավտոմեքենաների արտադրող Lamborghini ընկերությունը վաճառքի ռեկորդ է սահմանել՝ 2023-ին ամբողջ աշխարհում վաճառելով 10,112 մեքենա:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, ընկերությունը խոստովանել է, որ 60-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ է հատել մեկ տարում 10,000 մեքենայի վաճառքի շեմը:
Ամենաշատ մեքենաները նախորդ տարում վաճառվել են Միացյալ Նահանգներում՝ 3000 օրինակ: Երկրորդ տեղում Գերմանիան է՝ մատակարարված 961 մեքենայով, երրորդում՝ Չինաստանը՝ 845 միավոր։
Ընդ որում, իտալանական ապրանքանիշը մինչև 2026-ը վաճառել է իր բոլոր սուպերքարերը:
«Մի փոքր վաղ է կանխատեսումներ անել, բայց մենք շուկայում մեր դիրքերի թուլացման նշաններ չունենք»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Ուինքելմանը: