Կարմիր խաչը հայտնել է 2020-2022 թվականների անհետ կորածների թիվը
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը տվյալներ է ներկայացրել 2020-2022 թվականների հակամարտության սրացման հետևանքով Հայաստանի անհետ կորածների վերաբերյալ:
«2023 թվականի ընթացքում 62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների համար որոնման հայտեր բացելու նպատակով։
12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը։
Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով»։