«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվեց
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարել է քննիչների բողոքը՝ կալանավորելով «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:
Վերջինս երկու ամիս ժամկետով կալանավորվել է։
Նշենք, որ «Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։
Հիշեցնենք՝ այս գործով է անցնում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։
Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։
Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ չի հաղթել: Բայց ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին։
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները։
Ձերբակալվել է 7 անձ, այդ թվում էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։