Գրիգոր Մինասյանին են ներկայացվել Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) հյուրընկալել էր Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին, AMCA-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Օրենսդրության զարգացման կենտրոնի» տնօրեն Տիգրան Դադունցին և վերջինիս տեղակալ Դավիթ Ղարիբյանին:
Հանդիպման ընթացքում AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրել է Կենտրոնի կառուցվածքը, գործունեությունը, ընթացիկ աշխատանքներն ու մատուցվող ծառայությունները:
Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է AMCA-ի կարևորությունն ու նշել, որ Կենտրոնի հետագա զարգացումը և գործունեության ընդլայնումը խիստ կարևոր է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման համար:
Ընդգծվել է գործարար և իրավաբանական համայնքի շրջանում արբիտրաժի և հաշտարարության նկատմամբ իրազեկվածությունը բարձրացնելուն ուղղված քայլերը, ինչի արդյունքում AMCA-ն կդառնա վստահելի հարթակ՝ ապահովելով գործերի արագ և արդյունավետ քննություն:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արբիտրաժի և հաշտարարության ոլորտում առկա օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը, դատարանների հետ համագործակցության և վեճերի լուծման այլընտրանքային եղանակների հետագա զարգացմանը: