Դերասան Փոլ Ուոլքերի ավտովթարը պատահական չէր
Ավտովթարը, որի արդյունքում զոհվել էր Փոլ Ուոլքերը, պատահական չէր, այս մասին հայտնել է The Nation թերթը:
«Ֆորսաժի» աստղի ավտովթարը կարող էր կազմակերպված լինել` նրան սպանելու նպատակով:
Այս եզրակացությանն են հանգել որոշ կրիմինալիստներ, ովքեր ուսումնասիրել են վթարի մանրամասները:
Ամսագիրը նշում է, որ Փոլ Ուոլքերը լարված հարաբերությունների մեջ էր «Ֆորսաժ» ֆիլմի իր խաղընկեր Վին Դիզելի հետ:
Ըստ հրապարակման, դերասանները բառացիորեն ատում էին միմյանց: