Շնաձուկը հարձակվել է աղջկա վրա և կծել նրա ոտքը
Ավստրալացի մի կին ողջ է մնացել շնաձկան հարձակումից հետո։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը։
Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյի արվարձանում 20-ամյա աղջիկը լողում էր մասնավոր ափում, երբ նրա վրա շնաձուկ հարձակվեց: Գիշատիչը կծել է նրա աջ ոտքը։ Աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է փրկվել։
«Նա հարձակման է ենթարկվել ափից մոտ 20 մետր հեռավորության վրա: Նա ծանր վիրավորվել էր։ Նրա ոտքը լավ տեսք չուներ»,-պատմել է ականատեսը։
Առաջինը օգնության է հասել անասնաբույժը, ով ապրում է դեպքի վայրի մոտ։ Աղջիկը կորցրել է գիտակցությունը, սակայն կրկին ուշքի է եկել, երբ ժամանել է շտապօգնությունը։ Նրան կայուն վիճակով տեղափոխել են հիվանդանոց։