Ադրբեջանի բնակիչը գերեզմանատնից գողացել եւ վաճառել է տապանաքար
Ադրբեջանում ոստիկանները բռնել են մի տղամարդու, որին կասկածում են գերեզմանատնից տապանաքար եւ ծաղկաման գողանալու մեջ։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, տապանաքար գողացողը Գյանջայի բնակիչ է։ Պարզվել է, որ գողացված իրերը նա վաճառել է մեկ այլ շրջանում մահացածի ազգականներին։
Կասկածյալն ընդունել է իր մեղքը։