Գեղարքունիքի մարզի գազամատակարարման և էներգետիկայի ոլորտներում իրականացվել են 4 միլիարդ 774, 9 միլիոն դրամի աշխատանքներ
Գեղարքունիքի մարզի Գազամատակարարման և էներգետիկայի ոլորտներում 2023 թվականին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությունների և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» սեփական և շրջանառու միջոցներով իրականացվել են 4 միլիարդ 774,9 միլիոն դրամի աշխատանքներ։ գազամատակարարման գծերի վերատեղադրման և ընթացիկ նորոգման, 2 միլիարդ 198,3 մլն.դրամի աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից իրականացվել են մարզի գազամատակարարման գծերի վերատեղադրման և ընթացիկ նորոգման 2 միլիարդ 198,3 միլիոն դրամի աշխատանքներ։ 2023 թվականի ընթացքում կապիտալ նորոգվել են Ղազախ-Բերդ-Սևան Dպ 1000 և Ղազախ-Երևան 2-րդ գիծ Dպ 1000 մայրուղային (Գեղարքունիքի մարզի հատված) գազատարները, վերանորոգվել են մարզի Գավառ,Սևան քաղաքների,Գանձակ,Սարուխան և Նորատուս բնակավայրերի միջին ճնշման ստորգետնյա գազատարները, մարզի 2 համայնքներում և թվով 12 բնակավայրերում իրականացվել են ստորգետնյա գազատարի վթարային հատվածների վերատեղադրման, մեկուսիչ ծածկույթների վերանորոգման, գազամատակարարման ռեժիմների բարելավման, ազդանշանային սարքերի փոխարինման և տեխնիկական այլ աշխատանքներ։
Գեղարքունիքի մարզի Էներգետիկայի ոլորտում 2023 թվականին իրականացվել են 2 միլիարդ 576,6 միլիոն դրամի աշխատանքներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվել են հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանման, անվտանգության պահպանման և մաշված սարքավորումների փոխարինմանն ուղղված 1 միլիարդ 950,2 միլիոն դրամի աշխատանքներ:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության սեփական միջոցներով 2023 թվականին իրականացվել են 503 միլիոն դրամի աշխատանքներ: Իրականացվել են էլեկտրական սարքավորումների և օդային գծերի շահագործման ու նորոգման բարելավման 10,7 միլիոն դրամի և «Լիճք» 220/110/35 Կվ լարման ենթակայանի ամբողջական վերակառուցմանն ուղղված 492,3 միլիոն դրամի աշխատանքներ:
2023 թվականին «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ի սեփական միջոցներով մարզում իրականացվել են 81,2 միլիոն դրամի նախատեսված ներդրումային ծրագրեր:
« Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» շրջանառու միջոցներով 2023 թվականին մարզում իրականացվել է 42 միլիոն դրամ արժողությամբ 2 ծրագիր: Կառուցվել է 148,925 կվտ հզորությամբ և 41,1 միլիոն դրամ արժողությամբ ֆոտովոլտային էլեկտրական համակարգ և 890 հազար դրամ արժողությամբ 2 ջրատաքացուցիչ համակարգ:
2024 թվականին էներգետիկայի ոլորտում նախատեսվում է մարզում իրականացնել 3 միլիարդ 745,1 միլիոն դրամի աշխատանքներ: