ԵՄ-ն Կարմիր ծովում առևտրային նավերի պաշտպանության առաքելություն կսկսի
Եվրամիության երկրները համաձայնեցրել են փետրվարի 19-ից Կարմիր ծովում առևտրային նավերի պաշտպանության համար իրենց առաքելությունը գործարկելու հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների նիստի արդյունքներով հրավիրված ասուլիսին։
Նրա խոսքով՝ «Aspides» կոչվող առաքելությունը ձևավորվել է շատ արագ և փետրվարի 19-ին արդեն պաշտոնապես կհաստատվի։