Ջենիֆեր Լոպեսը միացել է «կոկետուհիների» ներկայիս թրենդին
Ջենիֆեր Լոպեսը միացել է «կոկետուհիների» ներկայիս թրենդին։ Ջեյ Լոն եւ նրա վարսահարդար Քրիս Էփլթոնը կիսվել են աստղի նոր սանրվածքով, որը լրացված է սեւ բանտով։
Նրա մազերի մի հատվածը հետ է սանրված եւ ամրացված է սեւ ժապավենով, իսկ մյուս հատվածն ազատ արձակված է մինչեւ ուսերը։
Նա կրում է առանց թեւքերի սպիտակ կորսետ, որը համադրել է նույն երանգի համահունչ տաբատով, իսկ կորսետի ներքո՝ մարմինը կիպ ընդգրկող սեւ բլուզ։