Ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք
Ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք:
«Լուրերին» այս տեղեկությունը Քննչական կոմիտեից չեն հաստատել, սակայն փոխանցել են, որ այս պահին Էկոնոմիկայի նախարարությունում իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ:
Նշել են, որ քննչական գործողություններն իրականացվում են երկու տարբեր վարույթներով: Խուզարկություններ են արվում ինչպես նախարարությունում, այնպես էլ մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում: Անի Իսպիրյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից, նա այսօր վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից: