ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հերքել է ԱՄՆ-ի հետ շփումների մասին տեղեկությունը
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին ճեպազրույցի ժամանակ հերքել է տեղեկությունն այն մասին, որ Թեհրանը եւ Վաշինգտոնը վերջին երկու օրում տեղեկություններ են փոխանակել Մերձավոր Արեւելքում արեւմտյան կոալիցիայի ռազմակայանի դեմ անօդաչուի գրոհի հետեւանքների մասին։
Նրա խոսքով՝ նման փոխանակում տեղի չի ունեցել։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն այն է, որ եթե որեւէ կողմ հարձակվի Իրանի տարածքի, նրա շահերի կամ կողմնակիցների վրա արտասահմանում, ապա նա կբախվի վճռական եւ կոշտ պատասխանի։
Հունվարի 30-ին The Guardian թերթը տեղեկացրել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով ուղերձ է հղել Վաշինգտոնին, որի համաձայն՝ Իրանի տարածքի վրա ԱՄՆ հարձակման դեպքում իսլամական հանրապետությունը պատասխան հարված կհասցնի Մերձավոր Արեւելքում ամերիկացիների դիրքերին։