Ովքեր չեն անցել պարտադիր զինծառայություն, չպետք է իրավունք ունենան զբաղվելու քաղաքական գործունեությամբ
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժամանակն է բարձրագույն պաշտոններում պաշտոնակալման համար սահմանել զինծառայության ցենզ։
Բանակի, սահման պահող զինվորի ու սպայի պատիվն ու արժեքը կարող են գնահատել միայն նրանք, ովքեր գիտակցում են հայրենապահպան այդ ինստիտուտի որոշիչ նշանակությունը։
Եվ ուրեմն առաջարկս՝ հարկավոր է և՛ Սահմանդրությամբ, և՛ դրանից բխող հիմնարար օրենքներով օրենսդիր և գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնների համար (ինչպես իրավապահ համակարգի դեպքում է) սահմանել զինծառայության ցենզ։ Այն է՝ արական սեռի այն մարդիկ, ովքեր սահմանված կարգով չեն անցել պարտադիր զինծառայություն, կամ չեն կրթվել բարձրագույն սպայական դասընթացներում ու ստացել սպայական կոչումներ, ոչ մի դեպքում չպետք է իրավունք ունենան զբաղվելու քաղաքական գործունեությամբ՝ ընտրվել պատգամավորներ, ինչպես նաև զբաղեցնել նախարարական կամ դրանց հավասարեցված պաշտոններ՝ ներառյալ տեղական ինքնակառավարման բարձրագույն պաշտոնները»։