Կոնգրեսի կոմիտեն կողմ է քվեարկել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի իմփիչմենթին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոմիտեն կողմ է քվեարկել երկրի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասի իմփիչմենթին։
Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեն (ոչ ամբողջ կազմով) կողմ է քվեարկել ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասի հանդեպ իմփիչմենթի հոդվածներ հարուցելուն, նշվել է կոմիտեի հանրապետականների X սոցցանցի հաղորդագրությունում։
Հօգուտ բանաձեւի արտահայտվել է կոմիտեի 18 անդամ, դեմ՝ 15։ Հանրապետականների կարծիքով՝ Մայորկասը պատասխանատվություն է կրում ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ սահմանի վերահսկման միջոցները միտումնավոր անտեսելու համար։
Բանաձեւում նշվել է, որ նախարարը նպատակաուղղված եւ համակարգված ձեւով հրաժարվել է ենթարկվել օրենքին, ինչպես նաեւ չի ադարացրել քաղաքացիների վստահությունը՝ խաբելով նրանց։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունն ամբողջ կազմով սպասվում է հաջորդ շաբաթ։