Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանին մեղադրել է երկկողմ հարաբերությունների վատթարացման մեջ
Ճապոնիայի կառավարությունն անարդարացի եւ անընդունելի է համարում Մոսկվայի հայտարարությունները երկկողմ հարաբերությունների վատթարացման համար Տոկիոյի պատասխանատվության մասին՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով, եւ իրավիճակի համար մեղադրում է ռուսական կողմին։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա 2022թ. փետրվարին, իսկ 2022թ. մարտին ՌԴ-ն միակողմանի կարգով հայտարարել է, որ մտադիր չէ շարունակել Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները ճապոնական պատժամիջոցների պատճառով։
«Մենք կարծում ենք, որ այս ամբողջ իրավիճակը ստեղծվել է բացառապես Ռուսաստանի գործողությունների պատճառով։ Մեղքը Ճապոնիայի վրա դնելու փորձերը խիստ անարդարացի են եւ անընդունելի»,- ասել է նա։