Միայն ՀՀ ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել- չընդունել, ինչպիսի տեսքով ընդունել, հռչակագրին հղում թողել, թե հանել. Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել, թե ոչ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով։
«Նոր Սահմանադրության նախագիծ չկա, ոչ ոք դա չի տեսել, որտեղի՞ց են այն պնդումները, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով։ Ես, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է, և միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել-չընդունել, ինչպիսի տեսքով ընդունել, հռչակագրին հղում թողել, թե հանել։ Այդ ամենը որոշում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունն է նաև որոշելու, թե ինչպիսի պետություն է ինքը ուզում տեսնել, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը մոտակա 20, 30, 50, 100 տարում»,- ասել է ԱԺ փոխնախագահը, փոխանցում է «Ազատություն»-ը։