Ոստիկանության օպերը ստացել է ծառայողական զենքը, հուզական վիճակում թողել երկտող և անհետացել
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ահազանգեր եմ ստանում Ախուրյան համայնքից։
Ըստ տեղեկությունների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի օպեր Հ.Բ.-ն երեկ ստացել է իրեն ամրակցված ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել երկտող և անհետացել...
Մինչ այս պահը որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։
ՀՀ ոստիկանություն, հերքեք կամ հաստատեք լուրը», - գրել է իրավապաշտպանը։