Կարմիր խաչի ֆեդերացիան կոչ է անում պատվաստանյութեր պաշարել նոր համավարակների դեմ
Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան համաշխարհային հանրությանը խորհուրդ է տվել ստեղծել պատվաստանյութերի գլոբալ պահուստ ապագա համավարակների դեմ։ Այս մասին նշվել է դաշնության զեկույցում, որը հրապարակվել է Ժնեւում։
«Պետությունները պետք է պատրաստվեն հաջորդ համավարակին միջազգային «պատվաստանյութային բանկի» ստեղծմամբ, որը կապահովի պատվաստանյութերի առկայությունն ու արդարացի բաշխումը բոլոր տարածաշրջաններում»,- նշել են ֆեդերացիայում։
Ֆեդերացիան նշել է, որ համաշխարհային հանրությունը պետք է առաջնահերթությունը տա իմունացմանը կամ այն մարդկանց դեղեր տրամադրելուն, ովքեր համավարակի ժամանակ ապահովում են բնակչությանը պարենով, բուժսպասարկմամբ, աշխատում են տեղեկատվության եւ կրթության ոլորտներում։