Իլոն Մասկը հայտնել է, որ անլեգալ եկվորների թիվը գերազանցել է ԱՄՆ-ում ծնված երեխաների թիվը
Իլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ եկած անլեգալ միգրանտների թիվը անցած ամիս գերազանցել է երկրում ծնված երեխաների թիվը։
«Անլեգալների հոսքը ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով, անցած ամիս անլեգալների թիվը գերազանցել է Ամերիկայում ծնված երեխաների թիվը»,- գրել է նա X-ում։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խրախուսում է երկիր միգրանտների մուտքը։