Ինքնաթիռում ռումբի մասին կատակած ուղևորը հայտնվել է բանտում. նրան սպառնում էր 120 հազար դոլար տուգանք
Ինքնաթիռի ուղևորը, որը կատակել էր ինքնաթիռ ռումբ բերելու մասին, որի հետևանքով կործանիչները օդ էին բարձրացել, ազատվել է 120 հազար դոլարի չափով տուգանքի վճարումից, հայտնում է BBC-ն։
Ադիտյա Վերման 18 տարեկան էր, երբ 2022 թվականին ընկերների հետ արձակուրդի մեկնեց Լոնդոնից Իսպանիա։ Նախքան EasyJet ինքնաթիռ նստելը, նա Snapchat-ով հաղորդագրություն էր ուղարկել. «Ես գնում եմ ինքնաթիռ պայթեցնելու (ես թալիբների անդամ եմ)»:
Բրիտանական անվտանգության աշխատակիցները հաղորդագրությունը փոխանցել էին իսպանական իշխանություններին, որոնք ուղարկել էին երկու F-18 կործանիչներ՝ ինքնաթիռն ուղեկցելու՝ մինչև վայրէջք կատարելը: Ինքնաթիռը խուզարկվել րէ, սակայն պայթուցիկի հետքեր չէին հայտնաբերվել։
Վերման երկու օր անցկացրել է բանտում եւ ազատ է արձակվել գրավի դիմաց: Նրա դատավարությունը սկսվել է անցած երկուշաբթի օրը՝ հասարակական անկարգությունների մեղադրանքով:
Եթե նա մեղավոր ճանաչվեր, Իսպանիայի պաշտպանության նախարարությունը կպահանջեր մոտ 103,000 դոլար փոխհատուցում կործանիչների ծախսերի համար: Բացի այդ, նրան սպառնում էր նաև մոտ 17,000 դոլարի հնարավոր տուգանք:
Սակայն դատավորը արդարացրել է Վերմային՝ նշելով, որ կատակն արվել է «խիստ մասնավոր միջավայրում»։
Հաղորդագրությունը, իբր, իրավապահներին փոխանցել է նրա ընկերներից մեկը, սակայն նրա ինքնությունը չի բացահայտվել: