Արգենտինայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված այգում հրդեհի տարածքն ավելանում է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Արգենտինայի Լոս Ալերսես ազգային պարկի հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարի։ Այս մասին այգու ղեկավարությունը հայտնել է Instagram-ում։
«Այսօր աշխատանքները շարունակվել են յոթ հատվածներում, առ այսօր տուժել է մոտ 2000 հա տարածք: Հրդեհը շարունակում է ակտիվ մնալ բոլոր ճակատներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է գրեթե 350 մարդ, 3 ուղղաթիռ, 3 ինքնաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնիկա։ Աշխատանքների ընթացքում գրանցվել է ջերմաստիճանի նկատելի բարձրացում, ինչը զուգորդվել է արևմտյան քամու ուժգնությամբ՝ դժվարացնելով հրշեջների աշխատանքը։