Մալայզիայում նորընտիր թագավորը երդում է տվել
Մալայզիայում Սուլթան Իբրահիմը երդվել է որպես նոր թագավոր։ Արարողությունը տեղի է ունեցել Կուալա Լումպուրի Ազգային պալատում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նոր թագավորը հայտնի է շքեղ մեքենաների և մոտոցիկլետների իր մեծ հավաքածուով և ունի բիզնեսի լայն հետաքրքրություններ:
Երկիրն ունի ժառանգական սուլթանների՝ գերագույն ղեկավարի պաշտոնում ռոտացիայի յուրահատուկ համակարգ։ Թագավորն ընտրվում է հինգ տարի ժամկետով ինը նահանգների ժառանգական կառավարիչների միջից՝ առանց երկրորդ ժամկետով վերընտրվելու իրավունքի։ Մալազիայում միապետությունը հիմնականում ծիսական դեր է խաղում: