Դաղստանում հայրը կրակել է որդու վրա՝ փորձելով արթնացնել նրան
Դաղստանում 62-ամյա հայրը պատահաբար կրակել է 36-ամյա որդու վրա՝ փորձելով արթնացնել նրան։ Այս մասին տեղեկացրել է Mash Gor Թելեգրամ-ալիքը։
Առավոտյան տղամարդը սեյֆից հանել է որսորդական հրացանն ու մտել որդու սենյակ, որպեսզի արթնացնի նրան։ Սակայն կրակոց է հնչել։ Հայրը նետվել է որդու կողմն ու տեսել, որ կրակել է որդու ազդրին. փամփուշտներից մեկը ծակել-անցել է ազդրը, մյուսը մնացել է այնտեղ։ Նշվել է, որ վիրավորն արդեն լավ է զգում։