Թրամփն առաջարկել է աշխատանքից հեռացնել Բայդենին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իր քաղաքականությամբ աշխարհը դժոխքի է վերածել և երկիրը տանում է դեպի արյունահեղություն։ Նման կարծիք է հայտնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այն օրվանից, երբ Ջո Բայդենը թողեց ամերիկյան արժանապատվությունն Աֆղանստանում, աշխարհը վերածվեց դժոխքի, քանի որ բոլորը գիտեն, որ Սպիտակ տան տերը թույլ է, ապաշնորհ և կոռումպացված»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, Բայդենն իր գործողություններով քաջություն և հնարավորություն է տվել ԱՄՆ թշնամիներին քաոս ու սարսափ առաջացնել, ինչի հետևանքով վերջերս տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում ամերիկյան բազայի վրա հարձակումը։
«Ջո Բայդենը մեր երկիրը տանում է ուղիղ դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ՝ արյունահեղություն», - ասել է Թրամփը՝ կոչ անելով գործող նախագահին «ազատել աշխատանքից» հանուն անվտանգության և գոյատևման, նախքան Բայդենի վարչակազմը կկործանի «ամերիկացիների ավելի թանկ կյանքեր»։