«Ժողովուրդ». Ձնամաքրում, տրանսպորտի և աղբի խնդիրներ, Օղակաձեւ այգի․ Ավինյանի պատասխանները բավարարել են ՔՊ խմբակցությանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ԱԺ-ում փակ հանդիպում են ունեցել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Հանդիպումը իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ է տեղի ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների եւ Ավինյանի հանդիպումը մոտ 3 ժամ է տեւել ու բավականին հագիստ, ջերմ մթնոլորտում է անցել:
Պատգամավորները քաղաքապետից մասնավորապես հետաքրքրվել են ձնամաքրման աշխատանքներից, տրանսպորտի ու աղբի խնդիրներից, ինչպես նաեւ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած թեմաներից՝ կարմիր գծերով ավտոկայանատեղիների համար նախատեսված տուգանքի եւ Օղակաձեւ այգու քանդման գործընթացի մասին:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թեեւ քննարկման ժամանակ տարբեր կարծիքներ հնչել են, այդ թվում՝ բացասական, բայց Տիգրան Ավինյանի պարզաբանումները մեծ հաշվով բավարարել են ՔՊ-ականներին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում