Բայդենը Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակմանը պատասխանելու որոշում է կայացրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ որոշել է, թե ինչպիսին է լինելու Միացյալ Նահանգների պատասխանը Հորդանանում գտնվող ռազմաբազայի նկատմամբ ձեռնարկված գրոհի պատասխանը, տեղեկացնում է BBC-ն:
Բայդենը գրոհի պատասխանատվությունը վերագրել է Իրանին, սակայն չի հստակեցրել, թե ինչպիսին կարող է լինել ԱՄՆ-ի պատասխանը: «Ես նրանց [Իրանին] պատասխանատու եմ համարում գործողությունն իրականացնողներին զենք մատակարարելու համար»,- հայտարարել է նա՝ խոստանալով, որ պատասխանը լինելու է «շատ լուրջ»: Արձագանքելով ամերիկացի երեք զինվորականների սպանությանը հանգեցրած հունվարի 28-ի գրոհին՝ Բայդենը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներին պետք չէ մեծ պատերազմ Մերձավոր Արևելքում։
Պաշտոնական Վաշինգտոնի տեղեկություններով՝ ամերիկացիների սպանությանը հանգեցրած հարվածի պատասխանատվությունը ստանձնել է Իրանի կողմից աջակցվող զինյալ խմբավորումը: Իրանը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: