Հաշվի առնելով աշխարհում աճող անկայունությունը` խորհրդարանական դիվանագիտությունը կարող է կարևոր դեր խաղալ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հանդիպմանը:
«Հաշվի առնելով աշխարհի տարբեր անկյուններում աճող անկայունությունը` խորհրդարանական դիվանագիտությունը կարող է խաղալ կարևոր դեր` բարձրաձայնելով միջազգային իրավունքի խախտումների մասին, տարբեր հնարավոր արդար լուծումների վերաբերյալ հանրային քննարկումները խթանելով` այդպիսով նպաստելով խաղաղության ջանքերին»,- գրել է նա։