Կյանքից հեռացել է «Կլոն» հեռուստասերիալում Զորաիդեի կերպարը կերտած դերասանուհին
78 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին։
Ժանդիրան Մարտինին հանդես է եկել TV Globo-ի մի շարք սերիալներում: Նա իր ընտանիքի հետ ապրում էր Սան Պաուլո քաղաքում և խաղում էր նաև Սան Պաուլոյի թատրոնում։
Դերասանուհին ավելի հայտնի է բրազիլական «Կլոն» կուլտային հեռուստասերիալում կերտած իր դերով։ Նա սերիալում մարմնավորում էր Զորաիդեին։
Ինչպես հայտնում է O Globo պարբերականը, Ժանդիրա Մարտինին տառապում էր թոքերի քաղցկեղով։ Դա էլ հանդիսացել է նրա մահվան պատճառը։