Քննարկվել են ջավախահայության ներկայիս իրավիճակը, խնդիրները և հետագա համագործակցությունը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջավախահայության ներկայիս իրավիճակը, խնդիրները և հետագա համագործակցությունը:
Զարեհ Սինանյանը ներկայացրել է նաև գրասենյակի ծրագրերը և կարևորել դրանց շրջանակներում ջավախահայության ակտիվ մասնակցությունը: Գլխավոր հանձնակատարն անդրադարձ է կատարել նաև 2024 թվականի աշնանը կայանալիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին: