Ֆրանսիացիների երեք քառորդը կարծում է, որ երկրում հարկերը չափազանց բարձր են
Ֆրանսիացիների երեք քառորդը կարծում է, որ Ֆրանսիայում հարկերը չափազանց բարձր են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի վերահսկիչ պալատը։
Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով՝ 2022 թվականին Ֆրանսիայում հարկային բեռի մակարդակը կազմել է ՀՆԱ-ի 45,4%-ը։
«Ֆրանսիացիները կարծում են՝ զարմանալի չէ, որ չափազանց շատ հարկեր կան։ Հարցվածների 75 տոկոսը կարծում է, որ Ֆրանսիայում հարկման մակարդակը չափազանց բարձր է»,–գրված է Ֆրանսիայի վերահսկիչ պալատի ուսումնասիրության մեջ։
Ավելին, ֆրանսիացիների 67%-ը դժգոհություն է հայտնում պետական միջոցների ծախսման վերաբերյալ:
Ֆրանսիացիների կեսից ավելին՝ 63%-ը, չի վստահում, թե ինչպես է Եվրամիությունը տնօրինում հարկերի միջոցով հավաքագրված միջոցները, իսկ հարցվածների 68%-ը չի վստահում ֆրանսիական պետությանը նույն հարցում։