Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում իմպլանտ է տեղադրել
Ամերիկյան Neuralink ընկերությունը, որը հիմնադրել է գործարար Իլոն Մասկը, պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում իմպլանտ է տեղադրել: Մասկը հայտնել է, որ առաջին կամավորը հաջողությամբ է անցել վիրահատությունը, և սարքի աշխատանքի ցուցանիշները խոստումնալից են:
Ընկերությունը սկսել է կամավորներ հավաքագրել ուղեղի մեջ իմպլանտների տեղադրման կլինիկական փորձարկումների համար դեռ անցյալ տարվա սեպտեմբերին։ Neuralink-ի հիմնական նպատակը չիպերի մշակումն է, որոնք կարող են տեղադրվել մարդու ուղեղում՝ պրոթեզները կառավարելու համար: Մասկը կարծում է, որ դրանք շատ մարդկանց կօգնեն դիմակայել արհեստական ինտելեկտին:
Ընկերությունը մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար դեռ 2023 թվականի մայիսի 25-ին ստացել է ԱՄՆ առողջապահության նախարարության սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչության թույլտվությունը: